ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է ԱՄՆ-Հայաստան-ԵՄ սպասվող եռակողմ հանդիպմանը։
«Նման միջոցառումները Ռուսաստանի համար մտահոգիչ են, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղիղ ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Հենց այդպես էլ ասում են՝ բաց տեքստով»,- նշել է Զախարովան:
Նա կարծիք է հայտնել, թե նման հանդիպումները նաև անհանգստություն են առաջացնում տարածաշրջանում, քանի որ դրանք ուղղված են ոչ թե Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը, այլ Արևմուտքին իր ապակառուցողական մոտեցումներով Հարավային Կովկաս ներմուծելուն, այնտեղ նոր բաժանարար գծեր ստեղծելուն, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևել ստիպելուն և Մոսկվայի հետ կապերը խզելուն:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, ինչը, Զախարովայի կարծիքով, լիովին հակասում է հայ ժողովրդի հիմնարար շահերին։
Միջազգային իրադարձությունների մանրամասները՝ տեսաշարում: