Բրյուսելում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը: Վեհաժողովի հանձնաժողովի ընդունած բանաձևում կոչ է արվում Եվրամիությանը ավելացնել Հայաստանին աջակցությունը՝ ԼՂ-ից տեղահանված երեխաների կարիքները հոգալու համար: «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները բանաձևը լրացնելու առաջարկ են արել, որին դեմ են քվեարկել մեր պատվիրակության ընդդիմադիրները և Ադրբեջանը: Մինչդեռ խորհրդարանի մեծամասնությունը կողմ է քվեարկել ընդդիմության առաջարկին, բայց և մեր պատվիրակների երկու առաջարկն էլ չի ընդունվել:
Մանրամասները՝ ռեպորտաժում: