Վաշինգտոնի վարչակազմը պնդում է, որ Կրասնոգորսկում տեղի ունեցած ողբերգությանն ընդառաջ ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանն իրազեկել է ահաբեկչության սպառնալիքի մասին: Այդ մասին առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ը փորձել է օգնել կանխել ահաբեկչությունը։ «Մարտի 22-ի հարձակումից առաջ Միացյալ Նահանգները հստակ և մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ռուսաստանի իշխանություններին Մոսկվայում մեծ հավաքների և համերգների դեմ ահաբեկչական սպառնալիքի մասին»՝ պնդել է պաշտոնյան: