Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ ռազմական գործողությունից բացի Ռաֆահում ՀԱՄԱՍ-ին կանգնեցնելու այլ ուղիներ կան:
«Մենք գիտակցում ենք, որ անհրաժեշտ է ՀԱՄԱՍ-ը դուրս բերել տարածաշրջանից, այն դեռևս մեծ սպառնալիք է: Մենք գիտենք, որ Ռաֆահում կան ՀԱՄԱՍ-ի զինյալներ, բայց չենք կարծում, որ ի վերջո Ռաֆահ մտնելը լավ գաղափար է»,- ասել է Քիրբին: Նրա խոսքով` դա է պատճառը, որ Վաշինգտոնը ցանկացել է հանդիպում կազմակերպել իսրայելական պատվիրակության հետ՝ հարցը քննարկելու նպատակով:
Ըստ Քիրբիի՝ ԱՄՆ պաշտպանության նախարարն Իսրայելի իր գործընկերոջն ասել է, որ ԱՄՆ-ը չի կարող աջակցել Ռաֆահում ցամաքային գործողությանը, որը չի ներառում այնտեղ գտնվող մարդկանց պաշտպանության և ապահովության ծրագիր: