Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է, գումար հատկացնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Ըստ հիմնավորման՝ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է Ճապոնիայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին, որ Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրան և Ճապոնական Կարմիր խաչի ընկերակցությունը մինչև 2024 թ. դեկտեմբերի 27-ը նվիրատվություններ կընդունեն՝ 2024 թ. հունվարի 1-ին Նոտո թերակղզում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար:
2011 թվականին Ֆուկուշիմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից և ցունամիից տուժածների համար ՀՀ-ն նվիրաբերել էր 500 հազար ԱՄՆ դոլար և հաշվի առնելով Նոտո թերակղզում տեղի ունեցած երկրաշարժի ավերածությունների չափը և ընդհանուր վնասը՝ առաջարկվում է այս անգամ ևս ՀՀ կողմից նվիրատվություն իրականացնել՝ ճապոնական կողմին փոխանցելով 300 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար: