Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ Վաշինգտոնի ցանկացած փոխգործակցության նպատակն է խրախուսել այդ երկրներին հաղթահարելու տարաձայնությունները, ինչպես նաև հասնելու տևական ու ամուր խաղաղություն ապահովող համաձայնագրի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
Այդպիսով նա մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ապրիլի 5-ին նախատեսված բանակցությունները:
Մեթյու Միլլերը հավելել է՝ հանդիպման օրակարգի մասին այլ մանրամասներ հաղորդել չի կարող: