Մոսկվան չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, այլ խոսում է Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող երթուղու մասին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովան կարծիք է հայտնել, որ փոխզիջումների մշակման արդյունավետ մեխանիզմը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբն է։
Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: