Արտգործնախարարի այցը Արգենտինա շարունակվում է: Արարատ Միրզոյանն իր արգենտինացի պաշտոնակցի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր, ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները, «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Միրզոյանը իր գործընկերոջը փոխադարձ այցի հրավեր է արել: Նախարար Միրզոյանին ընդունել են նաև Բուենոս Այրեսի խորհրդարանում, շնորհել «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: