«Կրոկուս սիթի հոլ»-ում փրկարարական արտակարգ աշխատանքն ավարտվել է, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: Վերջին տվյալով՝ մարտի 22-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 139-ի, այդ թվում՝ 3 երեխա, 182 մարդ տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: 90-ից ավելի քաղաքացի դեռ ստացիոնար բուժում է ստանում: Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը կալանքի տակ է վերցրել «Կրոկուսի» գործով արդեն 8-րդ անձին: Հետաքննության վարկածով՝ ծնունդով Ղրղզստանից Ալիշեր Կասիմովը վարձով բնակարան է հանձնել ահաբեկիչներից մեկին։ Կասիմովը դատարանում հայտարարել է, որ չի իմացել ահաբեկիչների ծրագրերի մասին:
Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: