Հազարավոր մարդիկ դուրս են եկել Բուդապեշտի փողոցներ: Նրանք պահանջում են վարչապետ Վիկտոր Օրբանի և գլխավոր դատախազի հրաժարականը:
Հունգարիայում բողոքի ակցիաներ են սկսվել, երբ Կառավարության նախկին անդամ, ընդդիմադիր Պետեր Մագյարը ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Հունգարիայի վարչապետի թիմը կոռուպցիոն հանցագործություններ է կատարել և փորձել վերացնել ապացույցները։ Ցույցի ընթացքում ունեցած ելույթում Մագյարը խոստացել է սեփական կուսակցությունը ձևավորել և առաջիկա ընտրությունում մարտահրավեր նետել Օրբանին։
«Մեծ աղմուկ ոչնչից»՝ այսպես են մեկնաբանել ստեղծված իրավիճակը Հունգարիայի կառավարությունում:
Մանրամասները՝ ռեպորտաժում: