Թուրք արտահանողները դեռ չեն կարողանում դրամական փոխանցումներ ստանալ Ռուսաստանից, տեղական բանկերը մերժում են վճարումները, իշխանությունները իրավիճակը համարում են «ֆորսմաժորային», և երկու երկրի միջև առևտուրը կարող է կանգ առնել, գրում է Dünya թերթը։
«Իրավիճակը կհանգեցնի նաև արտադրական հզորությունների նվազմանը: Ի վերջո, երբ շուկան փակ է, դա հանգեցնում է արտադրության դանդաղեցման: Կարողությունների կրճատումն ազդում է նաև զբաղվածության վրա»,- նշում է պարբերականը:
Թուրքական կողմը պաշտոնապես տեղյակ է Ռուսաստանի հետ վճարումների փոխանցումներում առկա խնդիրների մասին, իրավիճակը համարում է ոչ աղետալի, երկու երկրի համապատասխան գերատեսչություններն աշխատում են այն կարգավորելու ուղղությամբ, այդ մասին գործակալությանը հայտնել է երկրի նախագահի աշխատակազմի աղբյուրը։
Միևնույն ժամանակ, բանկային հատվածի աղբյուրը փետրվարի 14-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ը, ելնելով պատժամիջոցների քաղաքականությունից, զգուշացնում է Թուրքիայի մի շարք մասնավոր բանկերին՝ Ռուսաստանի հետ վճարումների փոխանցումները մանրակրկիտ ստուգելու անհրաժեշտության մասին, և զգուշացումը սպառնալից երանգ է ստանում։