Հայաստանի դպրոցներում ֆրանսերեն է սովորում 62 հազար աշակերտ: Որպեսզի այդ լեզուն ավելի շատ տարածվածություն ունենա մեր երկրում՝ Ֆրանսիայի դեսպանատունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ փորձնական նախագիծ է մեկնարկում: Հայ ուսուցիչները կվերապատրաստվեն Ֆրանսիայում, կիրականացվեն փորձի փոխանակում ու դասագրքերի փորձաքննություն: Ծրագրի արժեքը շուրջ 500 հազար եվրո է:
Մանրամասները՝ ռեպորտաժում: