Համարձակ քայլեր ձեռնարկելու և Հայաստանին էական աջակցություն ցուցաբերելու կոչ Եվրամիությանը: Դանիայի նախկին վարչապետ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարած «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խումբը, որի կազմում են նախկին վարչապետներ, խորհրդարանականներ և դիվանագետներ, պատրաստել է զեկույց, որում անդրադադարձ է կատարվում Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությանը, Հայաստանի՝ կազմակերպությանը վերջնական անդամակցելուն, Հարավային Կովկասում առկա իրադրությանը և Հայաստանին սպառնացող վտանգներին։ Ընդգծվում է, որ ԵՄ-ն պետք է Հայաստանին անդամության թեկնածուի կարգավիճակ առաջարկելու պատրաստակամություն հայտնի։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան