Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խորհրդարանի գլխադասային հանձնաժողովին տեղեկացրել է, որ 2023-ին Հայաստանում խմելու ջրի կորուստը կազմել է 63 տոկոս, որը սարսափելի մեծ թիվ է: Սակայն նախարարը նկատել է, որ ավելի վատ ժամանակներ էլ են եղել:
«Եթե նայենք, թե այդ թիվը 18 թվականին ինչպես էր, ապա դա 79 տոկոս է: Այսինքն՝ իրականում ինչքան էլ 63 թիվը սարսափելի է, իրականում 79 տոկոսն ավելի սարսափելի է, և այս թվերի տարբերությունը ցույց է տալիս, որ այս ոլորտում իրականում աշխատանք կա, կորուստների նվազում կա»,- ասել է Սանոսյանը: