Հայաստանում ԵՄ առաքելությունը գրառում է արել X-ի իր էջում՝ ֆրանսիացի հյուրերի այցի հետ կապված:
«Ուրախ էինք հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամներին Մարտունիում։ Մենք ներկայացրեցինք այդ տարածքում մեր գործունեության և Սոթքի ոսկու հանքավայրի անվտանգության հետ կապված զարգացումների վերաբերյալ տեղեկությունը»,- նշված է կայքում: