Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեղադրանքներին՝ կապված Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությանը Կիևի մասնակցության վերաբերյալ:
«Նա կրկին մեղադրում է Ուկրաինային: Չնայած արդեն 2 տասնամյակ է՝ հենց ինքն է սնվում ահաբեկչությամբ: Նա է ահաբեկչության ամենամեծ պատուհանը: Ահաբեկչությունն ու բռնությունը հենց նրա պահանջով են իրականացվում»,- ասել է Զելենսկին:
Ավելի վաղ ՌԴ նախագահը նշել էր. «Պարզ է, որ Կիևի ռեժիմի աջակիցները չեն ցանկանում ահաբեկչության մեղսակից լինել, բայց հարցերն իրոք շատ են»:
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության զոհերի թիվը, վերջին տվյալով, հասել է 139-ի: ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարը հայտնել է, որ 40-ը մահացել է հրազենային վնասվածքներից, 45-ը՝ հրդեհի հետևանքով: 182 մարդ տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: 93 քաղաքացի դեռ բուժում է ստանում հիվանդանոցներում: