Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդունել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեի պատվիրակությանը՝ հայտնել է Tasnim գործակալությունը:
Հանիեն հայտարարել է, որ Իրանը կանգնած է պաղեստինյան երազանքին աջակցելու առաջնագծում: Նա ընդգծել է, որ Իսրայելը չի հասել իր սահմանած նպատակներին և օրեցօր կորցնում է միջազգային աջակցությունը, որի ցուցիչներից է ՄԱԿ-ում հրադադարի վերաբերյալ ընդունված բանաձևը:
Հանիեն այդ բանաձևի ընդունումը Դիմադրության առանցքի գործողությունների և իսլամական ումմայի աջակցության արդյունք է անվանել: