Կրթության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա է գործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ՝ արձանագրել է նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում վրացագիտության կենտրոնի հանդիսավոր բացմանը: Միջոցառմանը ներկա Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարը կենտրոնի բացումը պատմական իրադարձություն է համարել, վստահեցրել՝ Վրաստանի կառավարությունը լիովին պատրաստ է աջակցելու վրացագիտության կենտրոնին նյութերով և մասնագիտական ներուժով: Նույնը վերաբերում է Թբիլիսիի համալսարանում հայագիտական կենտրոնին:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: