Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման գործարկված համակարգում` հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման համակարգի հարկ վճարողների անձնական էջերում, արդեն իսկ տեղադրվել են հարուցված վարույթների վերաբերյալ ծանուցագրերը։
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին՝ ուշադիր և հետևողական լինել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման համակարգի անձնական էջերին՝ հարուցված վարույթների շրջանակում իրավունքների իրացման հնարավորությունը բաց չթողնելու նպատակով։