Բելառուսի ստորաբաժանումների գործողությունների արդյունքում «Կրոկուսի» ահաբեկիչները շրջվել են և ուղևորվել դեպի ռուս-ուկրաինական սահման՝ հայտարարել է Ալեքսնադր Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահի խոսքով՝ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են, որ բելառուսական կողմը փակելու է սահմանի իր հատվածը, երբ տեղեկություն է ստացվել, որ ահաբեկիչների ավտոմեքենան շարժվում է Բրյանսկի ուղղությամբ։
Նա խոստացել է ահաբեկիչների ենթադրյալ համակարգողների մասին տեղեկատվություն տրամադրել Վլադիմիր Պուտինին։