Ռուսաստանի Սամարայի մարզում ահաբեկչություն է կանխվել, այն ծրագրել է ՌԴ-ում արգելված «Ռուսական կամավորական կորպուսի» հետ կապեր ունեցող անձը: Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից՝ հավելելով, որ գործողությունը ծրագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների հովանու ներքո:
Նշվում է, որ տղամարդը նախատեսել է ռումբ պայթեցնել մարդասիրական օգնության ընդունման կետի շենքում։ Նրան ձերբակալելու ընթացքում տեղի է ունեցել սարքի ինքնապայթեցում, ինչի հետևանքով տղամարդը մահացել է:
Անվտանգության մարմինների աշխատակիցները և քաղաքացիները չեն տուժել: