Արևմուտքն Ուկրաինային օգնում է ոչ միայն առատաձեռնությունից ելնելով և ոչ այն պատճառով, որ սիրում է ուկրաինացիներին՝ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալն առաջին հերթին բխում է ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերից։
«ԱՄՆ-ը՝ որպես գլոբալ խաղացող, ցանկանում է, որ իրեն համարեն պատասխանատու գործընկեր իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու հարցում: Ուստի մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին՝ չխոչընդոտել և հաստատել լրացուցիչ օգնությունը»,- հայտարարել է Բորելը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ժոզեպ Բորելի հայտարարությունը, նշել է, որ առաջին անգամ է, որ Արևմուտքի ներկայացուցիչն «այսքան անկեղծ խոսել է իրավիճակի էության մասին»: