ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ի գիտություն է ընդունել Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի մասին զեկույցը: Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանն ընդգրկվել է Համաշխարհային բանկի արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի շահառուների կազմ, կառույցից սպասվում է 16 մլն դոլարի դրամաշնորհ` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար:
Էկոնոմիկայի նախարարի խոսքով` ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 40 տոկոսով:
Մանրամասները` Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: