ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Խորհրդակցության ժամանակ նախ քննարկվել է նախորդ գործակարգավարականների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
Նախարարը հետաքրքրվել է գարնանային ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ ՋՕԸ-ների կողմից իրականացվող աշխատանքով։ Նախարարին զեկուցվել է, որ աշխատանքներն իրականացվում են գրաֆիկով սահմանված կարգով։
Այնուհետև քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման ընթացքի վերաբերյալ հարցեր։
Սանոսյանը հերթական անգամ հանձնարարել է բացառել թերություններով ծրագրերի ընդունումն ու վճարումը։
Նախարարին է զեկուցվել նաև ՏԿԵՆ և նախարարությանը ենթակա մարմինների ունեցած տեղեկատվությունը Կադաստրի կոմիտեի կողմից ազգային գեոպորտալ ինտեգրելու, ինչպես նաև դեռևս հավաքագրման ենթակա տեղեկատվության հավաքագրման վերաբերյալ հարցեր։
Նախարարի կողմից տրվել են մի շարք նոր հանձնարարականներ։