Քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են որոշակի բարեփոխումներ, սակայն դրանք ռեֆորմային բնութագրել չի կարելի: Այդ մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ապա ընդգծել, որ այս տարի հիմնական շեշտը դրվելու է հենց քրեակատարողական ոլորտի փոփոխությունների վրա թե՛ ներքին վարչարարության, թե՛ կադրերի ատեստավորման արդյունքում տեղի ունեցող հիմնական փոփոխություններով:
«Տեխնիկական հագեցվածությունն իրականցվում է, բայց հիմնականը հենց մարդն է և քրեակատարողական ծառայողն է, որի վրա պետք է այդ ներդրումը արվի, իսկ ներդման հիմնական միջոցը կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում, այն է՝ ատեստավորման արդյունքում բարձր աշխատավարձով նորմալ որակով ծառայող ներգրավելն է, բայց, այնուամենայնիվ, 2023 թվականին վերջնական գործարկվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այդ տեսախցիկային վերահսկողական ինստիոտուտը, որի արդյունքում բավականին շատ քչացել և շատ արագ հայտնաբերվում են բոլոր տեսակի հենց ներքին հանցագործությունները: Սևան քրեակատարողական հիմնարկներում ունենք շենքի վերանորոգում, Աբովյան քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել է կանանց տեղամասը, և նաև քրեակատարողական հիմնարկում օրենսդրորեն ներդրվել է ատեստավորման համակարգ»,- ասել է Գրիգոր Մինասյանը: