Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը մարտի 25-ին ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներ Մարիսա Բարիսետին, Ռիչարդ Ֆեյին և Տալոն Ռոսին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը շնորհակալություն է հայտնել ներկայացուցիչներին հանդիպումը նախաձեռնելու համար և բարձր գնահատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ մի շարք ուղղություններով փոխգործակցությունը:
Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել Զինվորական դատախազության գործունեությունը, գործառույթները, աշխատանքի առանձնահատկություններն ու կարևորել փորձի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։