Մարտի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ‚ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Աբովյանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: