Ադրբեջանի անվտանգության ծառայությունը ձերբակալել է երկրի երկու քաղաքացու, որոնք ծրագրել էին ահաբեկչություններ իրականացնել հանրապետությունում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նրանցից մեկը, որը բնակվում է Ռուսաստանի Մուրմանսկ քաղաքում, այլ անձանց հետ համաձայնության գալով, ծրագրել է ահաբեկչություններ իրականացնել:
Պարզվել է, որ երկրորդ ձերբակալվածը գաղտնի հարաբերությունների մեջ ներգրավելով հանրապետության տարբեր շրջաններում ապրող մարդկանց՝ նրանց հանձնարարել է մահափորձ կազմակերպել Լենքորան քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի դեմ։ Մահափորձ է նախատեսված եղել նաև հանրապետության որոշ շրջաններում անգլերեն դասավանդող օտարերկրյա քաղաքացու նկատմամբ։
Հետաքննությունը պարզել է նաև, որ կասկածյալը ծրագրել էր զորավարժություններ կազմակերպել օտարերկրյա պետության տարածքում, սակայն Պետական անվտանգության ծառայության ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցավոր գործողությունները չեն իրականացվել։ Քննչական և օպերատիվ միջոցառումները շարունակվում են՝ քրեական գործի բոլոր հանգամանքներն պարզելու նպատակով։