«Կրոկուս սիթի հոլ» -ում տեղի ունեցած ահաբեկչության գործով չորս կասկածյալ կալանավորվել է երկու ամսով: Նրանց ներկայացվել է կազմակերպված ահաբեկչության մեղադրանք: Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը հայտարարել է, որ չորսն էլ աբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, գրում է BBC-ն։
Ըստ քննիչների՝ չորսն էլ Տաջիկստանի քաղաքացի են և «Կրոկուս սիթի հոլի» վրա հարձակման անմիջական մասնակիցները: Ահաբեկչությունից հետո նրանք լքել են համերգասրահը, սակայն նույն գիշերը ձերբակալվել Բրյանսկի մարզում։
Ահաբեկչության գործով ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 11 մարդ։ Հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 137-ի և կարող է ավելանալ, քանի որ այրված շենքում շարունակվում է որոնողական աշխատանքը, և նոր աճյունների հայտնաբերման հավանականությունը մեծ է: