Եվրամիությունը հերթական անգամ դատապարտել է Իսրայելի բնակեցման քաղաքականությունը՝ անընդունելի համարելով պաղեստինյան տարածքի մի մասը որպես «պետական հողեր» հռչակելու հայտարարությունը:
«Եվրամիությունը խստորեն դատապարտում է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի հայտարարությունն այն մասին, որ Պաղեստինի օկուպացված տարածքի ավելի քան 800 հեկտարը «հանրային հողեր» են: Դա միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է»,- ասվում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EMS) ներկայացուցչի՝ Բրյուսելում տարածած հայտարարության մեջ։
Եվրոպական խորհրդի նիստում ԵՄ ղեկավարները դատապարտել են օկուպացված Արևմտյան ափին անօրինական բնակավայրերի հետագա ընդլայնման վերաբերյալ Իսրայելի կառավարության որոշումները՝ կոչ անելով Իսրայելին չեղարկել դրանք: «Իր երկարամյա ընդհանուր դիրքորոշման և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն՝ ԵՄ-ն չի ճանաչում 1967 թվականի սահմանների փոփոխությունն առանց կողմերի համաձայնության»,- ասված է հայտարարության մեջ։
Բրյուսելն ընդգծել է, որ այդ դիրքորոշումն ուղեկցվում է ԵՄ-ի հանձնառությամբ՝ ապահովել Իսրայելի անվտանգությունը և երաշխավորել, որ «հոկտեմբերի 7-ին Իսրայելի խաղաղ բնակիչների վրա սարսափելի հարձակումները երբեք չկրկնվեն»։