Ռուսաստանը կիրակի ձեռնարկել է իր երրորդ զանգվածային հրթիռային հարձակումը Ուկրաինայի վրա վերջին չորս օրվա ընթացքում և երկրորդը՝ երկրի մայրաքաղաքի ուղղությամբ, գրում է Euronews-ը։
Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կիրառել է Տու-95МС ռազմավարական ռմբակոծիչներից արձակված թևավոր հրթիռներ։ Նախնական տվյալով՝ մայրաքաղաքում զոհեր և ավերածություններ չկան:
ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի օպերատիվ հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ առավոտյան ժամը 4:23-ին Ռուսաստանի կողմից արևմտյան Ուկրաինայի քաղաքների ուղղությամբ արձակված թևավոր հրթիռներից մեկը հայտնվել է Լեհաստանի օդային տարածքում:
Լվովի մարզի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին ասել է, որ ռուսական ուժերը շրջանի վրա հարձակվել են «Կինժալ» հրթիռային համակարգերով։ Կրիտիկական ենթակառուցվածքային օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը խմբակային հարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, գազի արդյունահանման օբյեկտներին, ինչպես նաև այն վայրերին, որտեղ հավաքվում և փորձարկվում են անօդաչու նավակներ։