Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանից Վրաստանի վարչապետը այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ընդունել է Իրակլի Կոբախիձեին, առանձնազրույցից հետո երկու երկրի վարչապետները հանդես կգան հայտարարություններով, որին ուղիղ միացմամբ կարող եք հետևել Առաջին ալիքի, Առաջինի լրատվական ալիքի եթերում, նաև՝ «Լուրերի» սոցիալական հարթակներում:
Վրաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են նաև առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։ Իրակլի Կոբախիձեն կհանդիպի նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։