Երևանում այսօր Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ առանց վերապահումների աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Իրակլի Կոբախիձեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ վերջին զարգացումները: Երկու երկրի վարչապետներն անդրադարձել են նաև Հայաստան-Վրաստան բազմաոլորտ գործակցության օրակարգին, վերահաստատել իրենց դիրքորոշումները ռազմավարական գործընկերության հռչակագրի շրջանակում գործակցությունն ամրապնդելու շուրջ:
Կոբախիձեի հայաստանյան բանակցությունների գլխավոր ուղերձները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: