Բարդագույն վիրահատության շնորհիվ` 29-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Մեծ չափսերի չարորակ գոյացության ճյուղավորումը հասել էր պարանոց՝ սերտաճելով անոթների՝ ընդհուպ որովայնային աորտայի պատերի հետ:
ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական թիմն իրականացրել է 3 վիրահատություն, բոլորն էլ պետական պատվերի շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցում. առողջապահության նախարարության ծրագրով չարորակ նորագոյացությունների դեպքում բոլոր վիրահատություններն անվճար են: