Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումները շարունակվում են: Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի հետ հանդիպմանը Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Թագավորության հարաբերությունների կայուն զարգացումը: «Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է», նշել է Սիմոնյանը, շեշտել Միացյալ Թագավորության դերը բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում: Ելույթ ունենալով վեհաժողովում՝ Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտել է Մոսկվայում բազմաթիվ կյանքեր խլած ահաբեկչությունը, անդրադարձել մեր տարածաշրջանի անվտանգային հարցերին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: