Իսրայելի արտգործնախարարն X-ի իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ելույթին:
«Ես կարգադրել եմ կանչել Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին, որպեսզի նրան խիստ նկատողություն հայտնեմ վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ Էրդողանի հնչեցրած խոսքի և Նեթանյահուին Ալլահի մոտ ուղարկելու սպառնալիքների համար»,- գրել է Իսրայել Կացը: Նա նաև նշել է, որ թուրքական կողմն աջակցում է Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանը և մարդկության դեմ իրականացրած նրա հանցագործություններին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը կրկին անդրադարձել էր Իսրայելի վարչապետին՝ նշելով՝ «Նեթանյահուին թողնում եմ Աստծո դատաստանին և հույս ունեմ, որ Իսրայելի վարչապետը կարժանանա երկնային պատժի»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը պատասխանել է Իսրայելի արտգործնախարարին։ Նա շեշտել է, թե «պատմության մեջ առաջին անգամ ամբողջ համաշխարհային հանրությունն անհամբեր սպասում է այն օրվան, երբ հանցագործություն կատարած իսրայելցի պաշտոնյաները բերման կենթարկվեն։ Թուրքիան կշարունակի ճշմարտությունն ասել և առաջնահերթ ուշադրություն դարձնել Պաղեստինի ժողովրդի հալածանքներին մինչև վերջ»,- գրել է խոսնակը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: