Ավարտվել է Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 2023/2024 մրցաշրջանը: Եզրափակչում ԲԿՄԱ-ն 112:91 հաշվով առավելության է հասել «Ֆոքսիսի» նկատմամբ և դարձել է Հայաստանի չեմպիոն: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ալբերտ Թադևոսյանն էր (ԲԿՄԱ): Նա վաստակել է 36 միավոր, 5 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 8 արդյունավետ փոխանցում:
Առաջնության բրոնզե մեդալներին արժանացել է «Էրեբունին», որը երրորդ տեղի համար խաղում 119:88 հաշվով հաղթել է «Ուրարտուին»:
Հայտնի են դարձել նաև առաջնության լավագույնները՝
Լավագույն խաղարկող՝ Տիգրան Մկրտումյան (ԲԿՄԱ),
Լավագույն պաշտպան՝ Դանիլ Գևորգյան («Ուրարտու»),
Լավագույն թեթև հարձակվող՝ Արտյոմ Թավակալյան («Ֆոքսիս»),
Լավագույն ծանր հարձակվող՝ Հայկազ Գրիգորյան («Ֆոքսիս»),
Լավագույն կենտրոնական՝ Յուրա Մելիքյան (ԲԿՄԱ),
Լավագույն մարզիչ՝ Վարդան Խաչատրյան (ԲԿՄԱ),
Առաջնության ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Ալբերտ Թադևոսյանը (ԲԿՄԱ):