Մարտի 18-ին դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Սենատի առաջին փոխնախագահ Խավիեր Իգնասիո Մարոտո Արանսաբալի հետ:
Իսպանիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ դեսպան Ավետիսյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտումը և զանգվածային բռնի տեղահանումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները, ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Այս համատեքստում դեսպանը նաև իր երախտագիտությունն է հայտնել Սենատի կողմից 2023 թ. հոկտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող հայտարարության ընդունման առնչությամբ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև երկու երկրների միջև խորհրդարանական կապերն ամրապնդելու և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելություններ իրականացնելու կարևորությունը: