Գիշերն Ուկրաինայի զինված ուժերը հրթիռներ է արձակել Սևաստոպոլի ուղղությամբ: ՌԴ իշխանություններն այդ հարձակումն անվանել են վերջին ժամանակների ամենազանգվածայինը:
Սևաստոպոլի նահանգապետը հայտնել է, որ հարձակման հետևանքով չորս մարդ է տուժել։ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել է, որ Սևաստոպոլում խոցել է ռուսական ևս երկու՝ «Յամալ» և «Ազով» դեսանտային նավ, ու Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կապի կենտրոնը:
Ռուսական աղբյուրներն իրենց հերթին պնդում են, որ ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Նիկոլաևի շրջանում Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Մարտինովկա օդանավակայանին, ինչի հետևանքով խոցվել է մարտի 24-ի գիշերը Սևաստոպոլի վրա հարձակմանը մասնակցած երկու ուկրաինական Սու-24 կործանիչ։