Ֆրանսիայի իշխանությունները բարձրացրել են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը՝ կապված «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետ: Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը X-ի իր էջում գրել է, որ որոշումն ընդունվել է Ելիսեյան պալատում Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրել է նախագահ Էմանուել Մակրոնը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Իսլամական պետությունը» ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, և մեր երկրի առջև ծառացած սպառնալիքները, մենք որոշեցինք ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացնել մինչև ամենաբարձրը»,- գրել է Ատալը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: