Շերեմետևո օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթի ուղևորուհին բորտ-ուղեկցորդին հայտարարել է, որ իր ձեռքի ուղեբեռում ռումբ կա: Օդանավակայանի աշխատակիցները ոստիկանություն են կանչել: Միջադեպի պատճառով թռիչքը հետաձգվել է:
Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ուղևորուհին «կատակել է», նրան նյարդայնացրել է բորդ-ուղեկցորդուհու հեռախոսային խոսակցությունը:
Ուղևորի պայուսակում իրավապահները ռումբ չեն հայտնաբերել։