«Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչության գործով անցնող երկու անձի մեղադրանք է առաջադրվել, նրանց ցմահ ազատազրկում է սպառնում, RIA Novosti-ին հայտնել են դատարանից:
Գործակալությանը Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանից հայտնել են, որ գործով անցնող երկու անձանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն իրականացնելու համար, որը մարդկային կյանքեր է խլել։
Այդ արարքի համար առավելագույն պատիժը ՌԴ քրեական օրենսգրքով նախատեսում է ցմահ ազատազրկում:
Դատարանը կքննարկի նրանց կալանավորելու միջնորդությունը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի: