Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան, հայտնել է մեր երկրի արտգործնախարարության մամուլի խոսնակը: «Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչութան հետևանքով նախնական տվյալով զոհերի թիվը հասել է մոտ 140-ի: Բազմաթիվ երկրներ դատապարտել են տեղի ունեցածը, այդ թվում` Միացյալ Նահանգները։ Էնթենի Բլինքնեը համերաշխություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին։
Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը ՌԴ-ում համազգային սգո օր է հայտարարել, Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է, որ Մոսկվայում և այլ շրջաններում հակաահաբեկչական հավելյալ միջոցառումներ են իրականացվում:
Կրեմլի ղեկավարը Կրոկուսում տեղի ունեցածը արյունալի և բարբարոսական ահաբեկչություն է որակել: Նրա խոսքով՝ հանցագործները նացիստների պես են գործել, իսկ ահաբեկչությունից հետո «շարժվել են դեպի Ուկրաինա, որտեղ նրանց սպասել են»:
«Կբացահայտենք և կպատժենք բոլորին: Այժմ ռուսաստանցիների ընդհանուր պարտքը զորաշարքի նման միասին լինելն է», - հայտարարել է Պուտինը:
Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: