Մինչև ուսումնական տարվա վերջ ամբողջությամբ կշահագործվի 35 կրթական հաստատություն:
Կառուցվող դպրոցների թիվն իրականում ավելի շատ է: Խոսքն ընդհանուր առմամբ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի մասին է, որոնք ամբողջությամբ շահագործման պիտի հանձնվեն մինչև 2026 թվականը:
Մարտի 7-ին վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում ԿԳՄՍ նախարարից և պատասխանատու այլ մարմիններից անձամբ պահանջել էր հաշվետու լինել, թե որ փուլում է նախակրթական և կրթական այդ հաստատությունների կառուցումը և կահավորումը:
Վարչապետն արձանագրել էր՝ մենք դպրոց կառուցել չգիտենք:
Քաղաքաշինության կոմիտեն խոստովանում է, որ հիմա թերությունների նկատմամբ ավելի բծախնդիր են: Ամեն ինչ սոսկ կառուցելով ու հանձնելով չի ավարտվում:
Մանրամասները՝ ռեպորտաժում: