Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուղերձով է հանդես եկել` հայտարարելով, որ Վլադիմիր Պուտինը և այլք փորձում են «Կրոկուս սիթի հոլ»-ի ահաբեկչության պատասխանատվությունը գցել ուրիշի վրա, և կիրառվող մեթոդները միշտ նույնական են:
Ըստ Զելենսկու` այս ահաբեկչության մեջ ուկրաինական հետքեր տեսնելու փորձն իր համար կանխատեսելի է եղել: