Ինչպես հանուն Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ հանուն սահմանամերձ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի և Բերքաբերի անվտանգության անհրաժեշտ է գնալ սահմանի ճշգրտման: Նշված բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ շաբաթվա սկզբին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պետության ղեկավարը փաստարկեց, որ անվտանգության կարևորագույն բաղադրիչ է լեգիտիմությունը: Պետք է ինքներս ընդունենք մեր երկրի միջազգայնորեն ընդունված սահմանները, որպեսզի ուրիշներից էլ պահանջենք ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը:
Քաղաքագիտական հանրությունը ևս անխուսափելի է համարում միջազգայնորեն ընդունված սահմաններով սահմանազատման իրականացումը: Քաղաքագետները կարծում են, որ պրոցեսը սկսելու դեպքում ունենք հնարավորություն, հակառակ պարագայում՝ երաշխավորված ձախողում: Նրանց գնահատմամբ՝ հենց Բաքվի ռազմատենչ իշխանությանն է ձեռնտու իրավական գործընթացներից խուսափելը, որպեսզի կարողանան դիմել էսկալացիայի:
Մանրամասները՝ տեսանյութում։