Սեզոնային աշխատանքի համար Հայաստանից Ռուսաստան մեկնողների թիվը 2018 թվականից հետո տարեցտարի նվազում է: Եթե չհաշվենք կորոնավարակի ժամանակահատվածը, ապա 2023-ին մեկնածների թիվը եղել է ռեկորդային ցածր: Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանի միգրացիոն աշխատաշուկայում Հայաստանից գնացածների կշիռը վերջին 9 տարվա ընթացքում 16,8-ից իջել է 8,6 տոկոսի:
Եվրասիական զարգացման բանկի տվյալները փաստում են, որ անդամ երկրներից ֆիզիկական անձանց դրամային փոխանցումների դերը Հայաստանի տնտեսության համար ևս սկսել է նվազել: Եթե 2011-13 թվականներին այն կազմել է ՀՆԱ-ի 18.5 տոկոսը, ապա 2022 և 23 թվականներին՝ ընդամենը 8.7: Մասնագետների գնահատմամբ՝ այս միտումները դեռ կարող են շարունակվել:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյնի տեսանյութում։