Նոր Նորքի ոստիկանության վարչական շենքի հարձակման ընթացքում վիրավորում ստացածները ոստիկանության աշխատակիցներ չեն։
«Վիրավորում ստացածները ներխուժման փորձ արած տղամարդիկ են, նախնական տվյալներով՝ տուժել են իրենց իսկ գործողություններից», - այս մասին 1lurer.am-ին ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՆԳ նախարարությունը։
Զինված տղամարդիկ գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։