Հայաստանի իշխանություններն ուզում են ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը անհնար դառնա. Այս մասին Գյումրիում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքային անձեռնմխելիությունը պահպանելու հնարավորություններին և շեշտել, որ պետք է լուծումներ գտնեն:
«Մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերի վրա, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը խոսել է նաև Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին: