Այսօր Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել:
Ավելի վաղ հայտնել էինք՝ մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչության հետևանքով զոհվել է 133 մարդ, այդ թվում՝ 3 երեխա:
Երկրում իջեցվել են պետական դրոշները, մշակութային հաստատություններին խորհուրդ է տրվել չեղարկել ժամանցային միջոցառումները:
Դաշնային հեռուստաալիքները եթերից հեռացրել են ժամանցային հաղորդումներն ու գովազդը։ Որպես համերաշխության նշան՝ սուգ է հայտարարվել նաև Նիկարագուայում և Աբխազիայում:
Ավելի վաղ ԱՄԷ-ում Բուրջ Խալիֆայի աշտարակը գունավորվել էր ռուսական դրոշի գույներով: Շինության վրա հայտնվել էր գրություն արաբերենով և անգլերենով՝ «Արաբական Միացյալ Էմիրություններն աջակցում է Ռուսաստանին»: